Հասարակություն

Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2025 թ-ի մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ։

Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ մայիսին՝ 167,049։

2025 թ․ հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մայիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։