Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ եպիսկոպոսաց դասը միաբան է Գարեգին Բ-ին սատարելու հարցում․ «Կան եպիսկոպոսներ, որ չեն ուզում առճակատման գնալ իշխանությունների հետ, կան, որ տարբեր մոտեցումներ ունեն, բայց հիմնական հարցերում միաբան են»։ Ըստ Աջապահյանի՝ ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող մաս կազմել կաթողիկոսին գահընկեց անելու՝ վարչապետի մտահղացած հանձնախմբին․ «Կմիանան միայն օխլոսից»։
Թեմի առաջնորդը վստահեցրել է, որ իշխանությունների քայլերին կարող են հակադարձել, բայց ոչ՝ չարությամբ, այլ՝ ինքնապաշտպանության նկատառումներով։