Հասարակություն

Առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է. Արշակ արքեպիսկոպոս

Առողջ բանավեճի հնարավորությունն, ըստ էության, սպառված է. լրագրողների հետ զրույցում ասել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

«Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ոտնձգությունը, հակաեկեղեցական արշավն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, բայց, կարծում եմ, նմանօրինակ գործողություններն այլևս հատել են խելամտության բոլոր սահմանները։ Առողջ բանավեճի հնարավորությունն, ըստ էության, սպառված է։ Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ և գնահատելի է, որ իրավաբանները մտադիր են այդ գործողություններին իրավական գնահատական տալ։ Մենք, որպես սովորական մարդիկ, առերևույթ այդ գործողությունները գնահատում ենք ուղղակի հանցավոր, սանձարձակ, անթույլատրելի, հանրությանը պառակտող»,- ասել է նա։ 

Հարցին՝ կաթողիկոսը կդիմի՞ դատարան՝ տեղի ունեցողի հետ կապված, Խաչատրյանը բացասական պատասխան է տվել. «Ակնհայտ անհեթեթությունների համար վեհափառը դատի չի տալիս, նա այդպիսի մոտեցումներ չունի, և եկեղեցին, առհասարակ, նման մոտեցումները չի ողջունում»։