Հասարակություն

Ավտովթար՝ Երևանում. վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ

 Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված «Ford» և 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդնաոց։Սակայն դեպքի վայր ժամանած պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն այնտեղից հեռացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ա.-ն, ով հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել։ Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Պարեկային ծառայությունում պարզվում է տեղեկությունը, թե արդյոք նա է եղել վարորդը, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։