ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է, որ բանակ է զորակոչվում զինակոչիկների 46%-ը, ինչը մտահոգիչ է։
Նա հիշեցրել է իր առաջարկած օրինագծի մասին, ըստ որի՝ 10 մլն դրամ վճարողները կարող են 10 ամիս ծառայել. «Գործընկերներս՝ ընդդիմադիր, թե իշխանական, պաշտպանության նախարարությունը, ԶՈւ ԳՇ-ն, բոլորն ասում էին՝ անթույլատրելի է. բոլորը պետք է ծառայեն 2 տարի ժամկետով, չի քննարկվում։
Սարգսյան Հայկը պարտվեց, նախագիծս չընդունվեց։ 2019թ. թիվը իջավ 44%, 2020թ.՝ 43%, 2021թ. թիվն իջավ 31%, 2022-23թթ․՝ 31.4%։ Մենք գոռում ենք, որ բոլորը պիտի ծառայեն, բայց գոռացողների մեջ կան մարդիկ՝ նույն ԱԺ-ում, որ իրենց առողջ տղաներին առողջականով ազատել են։ Սրա մասին ենք մենք մտածում, որ չենք արտահայտվել վերջին տարիներին։ Դա վերաբերվում է և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորներին ու նախարարներին։ Ինչ է նշանակում՝ գոռալ՝ բոլորը պիտի ծառայեն, բայց զորակոչի թիվն իջնի 46-ից 31-ի»։