Հասարակություն

Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. նոր մանրամասներ

Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հիշեցնենք, որ ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։