Հասարակություն

Ավանեսյանը Փարիզում կմասնակցի հոգեկան առողջությանը նվիրված համաժողովի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավնաեսյանը կգործուղվի Ֆրանսիա։

Նա հունիսի 16-17-ը Փարիզում մասնակցելու է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով համաժողովին։

Անահիտ Ավանեսյանի` Ֆրանսիա գործուղման ճանապարհածախսն ու գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: