«Գնալու եմ, իմ աչքով տեսնեմ՝ ինչ որակի աշխատանք է իրականացվել». Կառավարության հերթական նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին։
Փոխնախարարը ներկայացնում էր տնամերձ հողատարածքներում այգեհիմնման և ոռոգման փորձնական 2-րդ ծրագիրը հաստատելու հարցը։ Բերքաբեր, Կիրանց և Ծաղկավան բնակավայրերը ևս կընդգրկվեն ծրագրում։
Փաշինյանը հետաքրքրվեց տնկիների որակի մասին. «Հանկարծ չպարզվի՝ էն տնկիները, որ տալիս ենք, պատշաճ որակի չեն»,- ասաց վարչապետը։
Փոխնախարարը վստահեցրեց, որ տնկիների որակը կապահովվի։