Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1, 2, 34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։