«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։