Հասարակություն

Ճամբարակի շենքի փլուզումից տուժածներից ևս մեկը մահացել է

Ճամբարակի շենքերից մեկում պայթյունի և փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։

Երևանյան բուժկենտրոն տեղափոխված 3 տուժածից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. Radar Armenia-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Մյուս երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, շարունակում են ստանալ բուժօգնություն»,- հայտնեցին նախարարությունից։