Հասարակություն

Պարզվել է հարսանյաց սրահի մուտքի մոտ մահացած տղամարդու ինքնությունը

Պարզվել է «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ մահացած տղամարդու ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Հունիսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հրելու և բարձրությունից վայր ընկնելու հետևանքով գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացածը Երևանի բնակիչ 81-ամյա Մնացական Հ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել էր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ։

Պարզվել է, որ թե՛ վիճաբանության մասնակիցները, թե՛ մահացողը ոչ մի առնչություն չեն ունեցել «Լիզա» հարսանյաց սրահի հետ, գրում է կայքը։ 

Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ վերոնշյալ հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի։