Հասարակություն

Պայթյուն մեքենայում. վարորդը, ուղևորներն ու անցորդը հոսպիտալացվել են

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «VAZ» մակնիշի ավտոմեքենային՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն:

Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:07-ին: Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: