ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- ասվում է հրապարակման մեջ։