Հասարակություն

Նորագյուղում տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծի ենթարկել, կրակել, սպառնացել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկել նրան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտ Ա․-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ա․-ին հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։