Հասարակություն

Վրաստանի գյուղնախարարի նախատեսված այցը չի կայացել

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի այցը Հայաստան չեղարկվել է։

Նա այսօր պետք է ժամաներ Երևան՝ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ այցը տեղի չի ունեցել. Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ, ներողություն խնդրել ու հայտնել, որ նախարարը, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, չի կարող գալ, փոխարենն ինքը կգա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ըստ վրացական կողմի՝ որոշ դրական տեղաշարժ կա սահմանին. 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, իսկ մնացած 72-ի վերաբերյալ աշխատանքներ են տարվում։