Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով համալսարանի առաջխաղացմանը և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը։