Հանրապետության տարածքում հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 4-ը կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում հունիսի 4-ին, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։