Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում աշխատանքներ կատարելիս շինարարը 5-րդ հարկից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 56-ամյա Վարդան Վ.-ն է, ով աշխատում է «Հովսեփյան Շին» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ն է կառուցում այդ շենքը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: