Այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էի, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է:
Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման մասով, որը վստահաբար իրականացնելու ենք:
Բարեխիղճ և հետևողակն աշխատանքը չի կարող պտուղ չտալ: Կուզենայի նաև կարդալ Ձեր դիտարկումները կենտրոնի փոփոխությունների մասով. այն ինձ համար շատ կարևոր է»,- գրել է նախարարը: