Երևանում շտապօգնության բժիշկների վրա կացնով հարձակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«2025 թվականի մայիսի 27-ին ՔԿ Շենգավիթի բաժնում քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Անձը ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից: