Մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են Kia, BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 2 երեխան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Kia-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW-ին ու մոտ 5-6 մետր հրելով՝ առաջ է տարել, BMW-ն էլ այնուհետև բախվել է Opel Zafira-ին: Վիրավորներն ընտանիքի անդամներ են: