Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչներն ու թաղամասի առևտրականները փակել են ճանապարհը: Նրանք բողոքում են փողոցի վիճակից․
«Մեր հաճախորդները չեն կարողանում գալ մեր խանութներ, արտադրամասեր, ասում են՝ ձեր փողոցներն ահավոր վիճակում են»,- ասել է ակցիայի մասնակից տնտեսվարողը:
Անցնող մեքենաների վարորդները հորդորել են ակցիայի մասնակիցներին՝ բացել ճանապարհը, սակայն նրանք հրաժարվել են։ Արդյունքում, նրանց միջև վիճաբանություն է սկսվել։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ ճանապարհի բարեկարգումը նախագծման փուլում է․
«Կապիտալ վերանորոգվելու է, դա նշանակում է՝ տակի ջրագծեր, ջրահեռացման համակարգ, ասֆալտապատում, հիմնանորոգում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիր կա, դրա համար քանդվում է։ Քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնում դրված է նախագծման, դա մեր լիազորությունից դուրս է։ Բոլորը տեղյակ են․ քաղաքապետի հանձնարարական է եղել»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այս տարի աշխատանքները կսկսվեն։