Հայաստանը կմիանա «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին». նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտությունները, մոնիտորինգը, խնդրի ավելի մանրամասն ուսումնասիրությունը և խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործումը:
Դաշինքը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռնի մաս կազմել մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն ու պահպանությունը:
Դաշինքը հանդես կգա նաև որպես շահերի պաշտպան՝ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի իրականացման գործում։