Հասարակություն

Մակունցը սենատոր Դեյնսի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։

Զրուցակիցները քննարկել են նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։