Հասարակություն

Խուզարկություններ տեսչական մարմնում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

«Տեղեկացնում եմ , որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին իրականացնում է խուզարկություն»,- հայտարարել է տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ Radar Armenia-ին հայտնեցին, որ «Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում»։