Հասարակություն

31-ամյա կինը հիվանդասենյակից գումար էր գողացել

Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց մայիսի 17-ին:

Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։

Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: