Հասարակություն

Նռնակ Բյուրեղավանի վարչական շենքում

Բյուրեղավանի վարչակազմի շենքում այսօր մարտական նռնակ է հայտնաբերվել։ Այն հայտնաբերել է կոմունալ բաժնի պետ Վոլոդյա Հայրապետյանն՝ իր աշխատասենյակում։

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:

Նռնակը վնասազերծված է: