Մայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:18-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և բենզինով լցված 4 տարա: