Հասարակություն

«Դուրս է եկել քարանձավից, որովհետև պոչը տրորվել է»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դե ինչ, խուճապի մեջ ՔՊ-ին մեղադրող լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն: Նա դուրս է եկել իր քարանձավից, որովհետև պոչը տրորվել է, դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի, 100.000.000 դոլարն ու մնացած գույքերն օրինական Ղարաբաղից բերած փողեր են, և այլն, և այլն:

Դուրս է եկել, որ ատելություն սփռի, դեմքի մուսկուլներով խաղա, ուժ ցույց տա, համ էլ իր ԱԺ աջարակիցներին պաշտպանի: Բայց վախեցած օտարը նույնիսկ չի համարձակվել բաց ասուլիս անել, ուղիղ ասուլիս անել, կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել: Ինքն իրեն է հարցազրույց տվել, կարճ ասած: Արի, արիի՜, դուրս արի, մենք քեզ վաղուց էինք սպասում»: