Հասարակություն

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում, որը կտեղափոխվի արևելյան Միջերկրական ծով, մասնավորապես Հունաստան և Թուրքիա՝ ցածր ճնշման համակարգի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Սահարայի վրայի այդ համակարգն ուժեղ քամիներ է առաջացնում, որոնք մեծ քանակությամբ ավազ են բարձրացնում մթնոլորտ։ Տեսանյութում ներկայացված է փոշու շարժի կանխատեսումը հաջորդ երկու օրերի համար»,- գրել է նա: