Հասարակություն

Օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային 3 հեռախոս

Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ:

Մայիսի 13-ին` ժամը 17.20-ին, մայրաքաղաքի Միրաքյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է վարչություն: , որոնցից մեկը տուժողինն էր։

26-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք։