Ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է նախատեսված հանդիպում ցմահ դատապարտյալների հետ՝ պահպանելով էթիկայի բոլոր նորմերը։
«Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»,- ասվում է հաղորդագրությունում։