Հասարակություն

Նախարար․ «Կան ամպեր, որոնց դեպքում հակակարկտային կայաններն արդյունավետ չեն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է օրերս տեղացած կարկուտի պատճառած գյուղատնտեսական վնասներին։ 

Մեծ վնասներ են կրել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերը։ Ըստ նրա, նախնական հաշվարկներ կան, բայց, օրինակ, երեկ ևս արձանագրվել են կարկտահարության դեպքեր. «Հակակարկտային կայաններն աշխատում են, բայց դրանց արդյունավետության մասին ասեմ․ կան ամպեր, որոնց թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100% չէ»։

Ըստ նրա, բացի Արարատի մարզի 1-2 բնակավայրից, որտեղ ուժեղ անձրևի պատճառով սարքը խափանվել է, մյուս վայրերում հակակարկտային համակարգերն աշխատել են։