ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ:
Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ: Էրեբունի վարչական շրջանի հարգելի երիտասարդ, մայիսի 17-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղումով»,- գրել է ԱԺ նախագահը։