«Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր:
«The Max Foundation»-ի պատվիրակության ղեկավար Փեթ Գարսիա-Գոնսալեսը խոսել է կազմակերպության առաջիկա ծրագրերից, ներկայացրել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հիմնադրամի պատվիրակությունը եղել է նաև ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացել նոր կառուցված Արյան բանկի պայմաններին, եղել Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում: