Հասարակություն

Քննարկվել են ՀՀ-Վրաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Տարածքային զարգացման նորանշանակ նախարար Կախաբեր Գուլեդանին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։