Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը տեղեկացրել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի նախաքննությունն ավարտվել է։ Այդ վարույթով պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ․
«Խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, նվիրատվության կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման մասին է»,- հավելել է նա։