Հասարակություն

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:

Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի: