ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։
Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և պատրաստակամ են շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նախարարը կարևորել է այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները։