Հասարակություն

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: