Հասարակություն

Հովիվը հոսանքահարվել ու մահացել է, անասունները՝ սատկել

Այսօր՝ մայիսի 12-ին, Լոռու մարզի Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել, ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից։ 

Մահացածը հովիվ է եղել։ Նա այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուն է արածեցրել, որոնցից մի քանիսը սատկել են: