Հասարակություն

1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է տրամադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է»։