Հասարակություն

ՔԿ նախագահը մեկնաբանել է, թե ինչու է Լիլիթ Աղեկյանը կալանավորվել

Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չէ հանցանք կատարել. այսօր Ազգային ժողովում հայտարարեց քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը։ 

«Բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել, մենք ընտրել ենք անազատության հետ չկապված խափանման միջոց 1-2-3 դեպքով։ 

Հետո տեսնում ենք, որ այդ խափանման միջոցը չի ապահովում անձի պատշաճ վարքագիծը, և նա կատարում է այլ հանցանքներ․ ոչ թե ծեծ կամ թեթև ծանրության հանցագործություն, այլ առավել ծանր հանցանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դատավարության մասնակիցների հանդեպ խուլիգանություն և այլն։ 

Առաջին անգամ հանցանք կատարածի մասին չէ խոսքը»,- նշեց Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։