Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վրաերթից հետո «Range Rover»-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, տղան էլ նոր է զորացրվել։