Հասարակություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։

 Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով:

 Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով:

Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով:

Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։