Միջազգային

Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, կա 20 տուժած

Թուրքիայի Չանաքքալե քաղաքում բեռնատարի, ավտոբուսի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 20 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

«Չանաքքալե-Էզինե ճանապարհին բախվել են Չանաքքալեի «Տրոյական տուրիզմ» ընկերությանը պատկանող 17 AHT 624 համարի ուղևորատար ավտոբուսը, 33 ANK 274 համարի վառելափայտ տեղափոխող բեռնատարը և ուղևորատար ավտոմեքենա»,- հայտնում են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ տուժածներից մի մասը վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։