Մայիսի 10-ին Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ «Մետտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քար կոտրելու «ստանոկ»-ի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է: