Հասարակություն

«Խաղաղության ձեր ձայնն առավել կարևոր է, քան երբևէ». վարչապետը՝ Հռոմի պապին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լեւոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լեւոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնն առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,- գրել է Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում։