Հասարակություն

Վրաերթ՝ ԱԳՆ-ի դիմաց. վիրավորներից մեկն ԱԳՆ աշխատակից է

Մայիսի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշեն, որ վիրավորներից մեկն արտգործնախարարության աշխատակից է, իսկ մյուսը՝ օտարերկրացի։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։